գլխավոր Միջազգային ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ կռիվ չի փնտրում, բանակցային լուծում է ուզում Ուկրաինայում. Սպիտակ...

ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ կռիվ չի փնտրում, բանակցային լուծում է ուզում Ուկրաինայում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ հակամարտություն չի փնտրում և շատ է ուզում, որուկրաինական ճգնաժամին բանակցային լուծում տրվի։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Նախագահի նպատակները հենց սկզբից պարզ էին․.. Մենք Ռուսաստանի հետ հակամարտություն չենք ուզում` դա առաջնահերթ» – ասել է Քիրբին:
Մնացած խնդիրներից նա թվարկել է ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդումը և օգնությունն Ուկրաինային, որպեսզի կարողանան առավել շահեկան դիրքումհասնել հակամարտության կարգավորման բանակցություններին։

«Որ նրանք հաջողեն մարտի դաշտում, երբ այդ պատերազմը բանակցային լուծման գա։ Նախագահը շատ է ուզում տեսնել, որ գործը դրան կհասնի», – ասել Է Քիրբին։
Նա կրկնել է, որ ԱՄՆ- ն Ռուսաստանում իշխանափոխության չի ձգտում։

Սպիտակ տան ներկայացուցիչն ավելացրել է, որ ռուս ժողովրդի իրավունքն է որոշել՝ ով է իրեն ղեկավարում։