գլխավոր Հասարակություն Արցախից ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիները կենսաթոշակի նշանակման, վերահաշվարկի կամ թաղման նպաստի համար կարող...

Արցախից ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիները կենսաթոշակի նշանակման, վերահաշվարկի կամ թաղման նպաստի համար կարող են դիմել նաև Հայաստանում

Կարևորելով պատերազմական իրավիճակում բնակչության սոցիալական խնդիրների լուծման ահրաժեշտությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության համագործակցության շրջանակներում՝ 2020 թ. հոկտեմբերի 27-ից կկազմակերպվի Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, դադարեցված կենսաթոշակների վերսկսման, ինչպես նաև՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ թաղման նպաստի նշանակման գործընթացը։ Այդ մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքը։

«Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գծի կամ 060-654-089, 097-24-64-75 հեռախոսահամարներով»,- ասված է հայտարարության մեջ։։