գլխավոր Գլխավոր ԱԱԾ Սահմանապահ զորքերից ունեցել ենք 37 զոհ , 4 անհետ կորած, 200-ից...

ԱԱԾ Սահմանապահ զորքերից ունեցել ենք 37 զոհ , 4 անհետ կորած, 200-ից ավելի վիրավոր

Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը հայտարարել է, որ պատերազմական իրավիճակում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերից ունեցել ենք 37 զոհ , 4 անհետ կորած, 200-ից ավելի վիրավոր։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանն էլ տեղեկացրել է, որ քննչականից այս պահին 150-ից ավելի քննիչներ պարապմունքների են մասնակցում, որպեսզի մեկնեն առաջնագիծ։