
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը պատրաստվում է հնարավոր անկարգություններին երկրում սպասվող նախագահական ընտրությունների ֆոնին, հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով CNN-ին:
Գործակալության զրուցակիցների խոսքով, խոսքը սահմանային և մաքսային ծառայության և ներգաղթային և մաքսային ոստիկանության սպաների վերապատրաստման մասին է, որոնք կարող են ներգրավվել դաշնային նշանակության շենքերի պաշտպանությանը:
«Մենք անհրաժեշտ թիմեր ենք նախապատրաստել», – մեջբերում է հեռուստաալիքը ներքին անվտանգության նախարարության փոխնախարարի պաշտոնակատար Քեն Կուչինելլիի խոսքերը:
Ըստ CNN-ի, այն դեպքում, երբ գործող նախագահ Դոնալդ Թրամփը վերընտրվի, դաշնային և քաղաքային իշխանությունները լայնամասշտաբ ցույցեր են ակնկալում երկրի խոշոր քաղաքներում, մասնավորապես Նյու Յորքում և Վաշինգտոնում:
ԱՄՆ-ում ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: