գլխավոր Գլխավոր Վերջնական հաղթում է այն ժողովուրդը, որը անհաջողություններից դասեր է քաղում․ Վազգեն Սարգսյան

Վերջնական հաղթում է այն ժողովուրդը, որը անհաջողություններից դասեր է քաղում․ Վազգեն Սարգսյան

Այսօր, հոկտեմբերի 27-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի և այդ ողբերգական իրադարձության մյուս զոհերի հիշատակի օրն է։ Տեղին է այս ծանր օրերին հիշել սպարապետի խոսքն ուղղված ժողովրդին։ Պետք չէ վհատվել ու թևաթափ լինել, պետք է պայքարել։

«Հաղթում են այն ժողովուրդները, որոնք կարողանում են պարտությունները նույնքան բնական ընդունել, որքան հաղթանակները։ Երբեք ոչ մի պատերազմող ժողովուրդ ապահովված չի եղել անհաջողությունից։ Վերջնական հաղթանակներ են տանում այն ժողովուրդները, ովքեր կարողանում են ժամանակավոր անհաջողություններից դասեր առնել և համախմբված, հետևողականորեն շարունակել պայքարը։
Ամեն բան կարող է գլխիվայր շուռ գալ, երբ հակառակորդին թողած` ինքներս մեր մեջ թշնամիներ փնտրենք»։

Վազգեն Սարգսյան