գլխավոր COVID-19 Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1600–ով

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1600–ով

Հայաստանում հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1600 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 80410 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 382938 վերջին մեկ օրում` 3397 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 27027 պացիենտ. մեկ օրում ավելացել է 914 -ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 51814 անձ` վերջին մեկ օրում 652 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 1222 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 347 է: