գլխավոր Քաղաքականություն ԱԺ նիստերի դահլիճում, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի...

ԱԺ նիստերի դահլիճում, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը

ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը սկսելու համար քվորում չապահովվեց: Գրանցվեց 64 պատգամավոր, քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ նիստին գրանցվի առնվազն 67 պատգամավոր:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում, մինչև պատգամավորները կհասնեն նիստերի դահլիճ:

ԱԺ նիստերի դահլիճում, նախքան գրանցումը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտում ընկած հերոսների հիշատակը, նաև հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը: