գլխավոր COVID-19 Չեխիայի կառավարությունը սահմանափակել է գիշերով քաղաքացիների ազատ տեղաշարժը

Չեխիայի կառավարությունը սահմանափակել է գիշերով քաղաքացիների ազատ տեղաշարժը

Չեխիայի կառավարությունը սահմանափակել է քաղաքացիների ազատ տեղաշարժը հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը՝ ժամը 21:00-ից 05:00-ն`կորոնավիրուսի տարածման աճի պատճառով:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հանրապետության առողջապահության նախարար Ռոման Պրիմուլան, հայտնում է RT-ն:

«Վերջին օրերին գործող սահմանափակումները ցանկալի արդյունք չեն տվել: Կառավարությունը որոշեց դրանք ուժեղացնել: Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Չեխիայի տարածքում արգելվում է քաղաքացիների ազատ տեղաշարժը ժամը 21:00-ից 04:59»,- մեջբերում է նախարարին ТАСС-ը: