
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր թվիթերյան էջում գրառում է կատարել Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ մտցնելու վերաբերյալ․
«Իրանական ռեժիմն իր ժողովրդի պայմանները բարելավելու փոխարեն գրավադրում է իր նավթը, որպեսզի ֆինանսավորելի ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) ապակայունացնող արկածները: Այսօր ԱՄՆ-ն խոշոր հակաահաբեկչական պատժամիջոցներ է սահմանում Իրանի էներգետիկ հաստատությունների դեմ ՝ ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանմանն աջակցելու համար»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը: