գլխավոր Գլխավոր Հակառակորդը հասել է Սյունիքի դարպասներին. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը հասել է Սյունիքի դարպասներին. Արծրուն Հովհաննիսյան

Կետեր Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսից

  • Երեկ ցավոք, երեկոյան ուշ ժամի, հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ։
  • Նույն ժամանակ, նախկինում նշված, Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր, նույնիսկ թողնելով մեքենաներ, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են. Շեխեր, Ջիվանիկ, Ազոխ և հարակից այլ գյուղերում:
  • Մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են։ Որոնողական և ջախջախման աշխատանքները շարունակվում են։
  • Հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ: Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքին, հմտությանը, տոկունությանը: Հայ զինվորն այսօր էլ, երեկ էլ, նույնսիկ եթե ինչ-որ տեղ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին:
  • Այսօր վաղ առավոտյան, ինչպես հայտնեց ՊԲ-ն, ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների ԶՈՒ ստորաբաժանումներ, հարավարևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները:
  • Ամբողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը` կոնկրետ տվյալ բնագիծը, չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել:
  • Ունենք ապացույցներ, տիրապետում ենք տեղեկությունների, թե ինչպես են Ադրբեջանում գտնվող թուրքական F-16-երը կիրառվել մարտական գործողություններում։
  • Մեր ԱԹՍ-ների կիրառությունը քանակապես, ցավոք, մեծ չէ, բայց դրանք ունեն իրենց կիրառությունը։ Եթե կարիք լինի այդ կիրառությունների նորանոր ապացույցների, կներկայացնենք։
  • Հաճախ մենք, այո, նահանջում ենք, որովհետև մարդկանց կայնքն ավելի թանկ է: Նոր բնագծեր ենք զբաղեցնում: Բայց դա ճակատագրական չէ: Վիճակը ծանր է, մարտերը դաժան են, պատերազմը սաստիկ է, բայց անելանելի չէ: