գլխավոր Իրադարձային Արարատի մարզում անասնագոմ է այրվել

Արարատի մարզում անասնագոմ է այրվել

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 16:40-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարբնիկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին, մարվել` 18:37-ին: Այրվել են մոտ 800 քմ խոտածածկույթ, փայտե շինություն (մոտ 18 քմ), կուտակված վառելափայտ (մոտ 3 խմ) և կենցաղային իրեր: