գլխավոր Սպորտ Տիգրան Բարսեղյանի դուբլի ու գոլային փոխանցման շնորհիվ Աստանան խոշոր հաշվով հաղթանակ տարավ...

Տիգրան Բարսեղյանի դուբլի ու գոլային փոխանցման շնորհիվ Աստանան խոշոր հաշվով հաղթանակ տարավ (տեսանյութ)

Ղազախստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Աստանան» արտագնա խաղում 5:1 հաշվով հաղթեց «Օկժեպտեսին»:

Առաջին կեսում հյուրերը 3 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: «Աստանայի» կազմում երկու գոլ   խփեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ մրցակցի դարպասը գրավելով 11-րդ և 29-րդ րոպեին: Մինչև ընդմիջման գնալը հայ հարձակվողը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Աստանան» 27 միավորով 2-րդ տեղում է: