
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ մոտ օրերս մեկնելու է առաջնագիծ։ Նա գրառում է կատարել։
«Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։
Մենք ո’չ հայրենիք, ո’չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու»,-գրել է Աննա Հակոբյանը։