
Թուրքամետ զինված խմբավորման զինյալներից մեկին ձերբակալել են Ռուսաստանում, որը պատրաստվում էր երկրի ծայր արևելքում ահաբեկչական գործողություններ իրականացնել: Զինյալ ահաբեկիչը եղել է Ուզբեկստանի քաղաքացի: Համաձայն նրա տված ցուցմունքների, Սիրիայում տեղակայված ու թուրքական հատուկ ծառայությունների ղեկավարման տակ գտնվող կազմակերպությունը նրան հատուկ հրաման է տվել: Նա պետք է ծայր արևելքում արդեն մի քանի օր բողոքի ցույցի դուրս եկած խաղաղ ցուցարարների վրա մոլոտովի կոկտեյլներ նետեր: Ռուսաստանի ուժայինները հասցրել են կանխարգելել նրա գործողությունները: