գլխավոր Իրադարձային Հարցում․ Ի՞նչ են մտածում ռուսները Արցախի հակամարտության մասին

Հարցում․ Ի՞նչ են մտածում ռուսները Արցախի հակամարտության մասին

Ռուսաստանի հանրային կարծիքի հիմնադրամը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու նրանց կարծիքը Արցախում հակամարտության մասին։

Ռուսների ճնշող մեծամասնությունը (71%) չեզոքություն են պահպանում հակամարտության երկու կողմերի հանդեպ: Հարցվածների մեծամասնությունը (59%) կարծում է, որ Ռուսաստանը չպետք է սատարի կողմերից որևէ մեկին, փոխարենը պետք է արբիտրի դեր կատարի:

Գերակշռում է այն տեսակետը (47%), որ Ռուսաստանը պետք է հակամարտության կարգավորման համար անի այն ամենն, ինչ կախված է այդ երկրից: Այսուհանդերձ, մասնակիցների 39%-ը կարծում է, որ Ռուսաստանը չպետք է ավելորդ ակտիվություն ցուցաբերի այս հարցում: