
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարություն է տարածել։
Ներկայացնում ենք ստորև․
«Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են»,-ասված է հայտարարության մեջ։