գլխավոր Հասարակություն Արցախա-արդբեջանական հակամարտության գոտում մնացած դիակների դուրսբերում առայժմ չի սկսվել․ Կարմիր Խաչի հայաստանյան...

Արցախա-արդբեջանական հակամարտության գոտում մնացած դիակների դուրսբերում առայժմ չի սկսվել․ Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ

Արցախա-արդբեջանական հակամարտության գոտում մնացած դիակների դուրսբերում առայժմ չի սկսվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

«Առայժմ որևէ գործողություն չի սկսվել։ Պետք է երկկողմ համաձայնեցման պարագայում Կարմիր խաչը սկսի իր գործողություններն իրականացնել։ Քննարկվել են տարբեր տարբերակներ, սակայն բուն գործողություններ տեղի չեն ունեցել»,- ասել է Ամատունին։

Հարցին՝ արդյոք հայ ռազմագերիների վերաբերյալ կա՞ն ստույգ տվյալներ, Զառա Ամատունին ասաց, որ իրենց ունեցած տվյալները չեն հրապարակվում. «Մենք հետևում ենք տարբեր դեպքերի, ռազմագերիների ընտանիքների հետ համապատասխան կապի մեջ ենք»։