գլխավոր Քաղաքականություն Էրդողանը կոչ է անում բոյկոտել ֆրանսիական ապրանքները

Էրդողանը կոչ է անում բոյկոտել ֆրանսիական ապրանքները

Մինչ Թուրքիայի տնտեսությունն անկում է ապրում, իսկ ազգային արժույթը շարունակում պատմական ամենացածր արժեքները գրանցել, նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է անում իր երկրի քաղաքացիներին հրաժարվել խոշոր ներմուծող` Ֆրանսիայի ապրանքներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս մասին Էրդողանն ասել է Անկարայում ելույթի ընթացքում:

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև 2018թ. առևտրաշրջանառությունը կազմել է 14 մլրդ եվրո:

Էրդողանն այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հարաբերությունների սրմամբ պայմանավորված: