գլխավոր Գլխավոր Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին և նոր...

Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին և նոր նշանակում կատարել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։

Դրա համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Վաղինակ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արման Մարալչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Արման Մարալչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»: