գլխավոր Իրավունք 28 անձի մեղադրանք է առաջադրվել ապօրինի վարորդական իրավունք ստանալու համար

28 անձի մեղադրանք է առաջադրվել ապօրինի վարորդական իրավունք ստանալու համար

Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` 28 անձ մեղավոր է ճանաչվել վերոնշյալ հանցանքի կատարման մեջ՝ ենթարկվելով տարբեր չափերի տուգանքների:

«Գլխավոր դատախազությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված կարգով, դիմելու է ոստիկանություն՝ քաղաքացիների կողմից ապօրինի ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու միջնորդությամբ»,– ասված է հաղորդագրությունում: