գլխավոր COVID-19 Կատալոնիայի բնակիչներին հնարավոր է արգելեն հանգստյան օրերին տնից դուրս գալ

Կատալոնիայի բնակիչներին հնարավոր է արգելեն հանգստյան օրերին տնից դուրս գալ

Կատալոնիայի կառավարությունը քննարկում է հանգստյան օրերին խիստ կարանտին մտցնել՝ շրջանի բնակիչներին արգելելով լքել իրենց տները, եթե դա խիստ անհրաժեշտ չէ:

«Հանգստյան օրերի կարանտինը քննարկվող տարբերակներից մեկն է, քանի որ սա այն ժամանակն է, երբ կա առավելագույն սոցիալական շփում կա», – Catalunya Radio-ին տված հարցազրույցում ասել է Կատալոնիայի ժեներալիտետի խոսնակ Մերիչել Բուդոն:

Կատալոնիայում կիրակի օրը, ինչպես նաև ամբողջ Իսպանիայում, բացի Կանարներից, հայտարարվել է պարետային ժամի կիրառում: Կատալոնիայում մարդկանց արգելված է 22.00-ից 6.00-ը փողոց դուրս գալ, բոլոր հաստատությունները և խանութները փակ են: