գլխավոր Քաղաքականություն Ղրղզստանի նախկին նախագահը հացադուլ է հայտարարել

Ղրղզստանի նախկին նախագահը հացադուլ է հայտարարել

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հացադուլ է հայտարարել՝ բողոքելով Բիշքեկի կալանավայրում իր կալանքի պայմաններից: Այս մասին երկուշաբթի ТАСС-ին հայտնել է Ղրղզստանի նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարևը:

«Ատամբաևը Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի կալանավայրից տեղափոխվել է Բիշքեկի կալանավայր, նա հացադուլ է հայտարարել: Հիմա Ատամբաևը գտնվում է նկուղում, որտեղ նախկինում կալանքի են ենթարկվել մահապատժի դատապարտվածները: Այնտեղ նույնիսկ նվազագույն պայմաններ չկան», – ասել է փաստաբանը: