գլխավոր Քաղաքականություն Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող լինել ինչ-որ ասպարեզ...

Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող լինել ինչ-որ ասպարեզ մրցակցության համար․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Արցախում նոր հրադադարի հաստատումը, որի շուրջ հակամարտող կողմերը և ԱՄՆ-ն պայմանավորվել են Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, հայտնում է РИА Новости-ն։

Ավելի վաղ Միացյալ Նահանգները, Հայաստանը և Ադրբեջանը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում ասվում էր, որ հակամարտության կողմերը երկուշաբթի օրը Երևանի ժամանակով 08:00-ին կդադարեցնեն կրակը:

Պեսկովի խոսքերով՝ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը:

«Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը, որը գտնվում է սուր փուլում, չպետք է և չի կարող լինել ինչ-որ ասպարեզ մրցակցության համար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլում արդյոք կարծում են, որ ԱՄՆ-ին հաջողվել է ԼՂ հակամարտության ուղղությամբ ավելի շատ անել, քան Ռուսաստանին: