գլխավոր Իրավունք Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվեց։ Դատավոր Ռազմիկ Մարիկյանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը։

Այս մասին հայտնում է Ալեքսանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդություններ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ, որը բավարարվել էր։ Այնուհետև դաարան միջնորդույթուն էր ներկայացվել նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանի գործով անցնում է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ում խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը կհրապարակվի այսօր ժամը՝ 14։00–ին։