գլխավոր Քաղաքականություն Դատապարտում եմ Էրդողանի՝ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքները․ Ավստրիայի կանցլեր

Դատապարտում եմ Էրդողանի՝ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքները․ Ավստրիայի կանցլեր

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորանքները՝ ասելով, որ դրանք վկայում են Թուրքիայի՝ ԵՄ-ից ավելի հեռանալու մասին, հայտնում է РИА Новости-ն։

«Ես դատապարտում եմ նախագահ Էրդողանի՝ նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքները: Դրանք կրկին ցույց են տալիս, որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում ԵՄ-ից և մեր ընդհանուր արժեքներից: Ամբողջական աջակցությունս և համերաշխությունս Ֆրանսիային», – գրել է Կուրցը Twitter-ում:

Ավելի վաղ Էրդողանը քննադատել էր Մակրոնին Ֆրանսիայի մահմեդական փոքրամասնության նկատմամբ վարած քաղաքականության կապակցությամբ՝ ասելով, թե նրան «հոգեկան վիճակի ստուգումներ» են հարկավոր։