գլխավոր Քաղաքականություն Արցախյան հիմնահարցի ոչ մի այլ լուծում չի կարող լինել, բացառությամբ խաղաղ կարգավորման․...

Արցախյան հիմնահարցի ոչ մի այլ լուծում չի կարող լինել, բացառությամբ խաղաղ կարգավորման․ Պեսկով

Արցախյան հիմնահարցի ոչ մի այլ լուծում չի կարող լինել, բացառությամբ խաղաղ կարգավորման, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլը ուշադիր հետևում է Արցախում տիրող իրավիճակին, Դմիտրի Պեսկովի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:

«Այժմ մենք ուշադիր շարունակում ենք հետևել պատերազմող կողմերի շփման գոտում տիրող իրավիճակին: Մենք դեռ հավատում ենք, որ այս խնդրի համար, բացի խաղաղ կարգավորումից, չի կարող լինել այլ լուծում»,-ասել է Պեսկովը: