
Հոկտեմբերի 16-ին Նուբարաշենում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վ թարի պահն արձանագրվել է տեսախցիկով։
Նախաձեռնված վարույթի շրջանակում պարզվել է Opel-ը վարել է Երևանի բնակիչ 56-ամյա Գագիկ Մովսեսյանը։ Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Երևանի բնակիչներ 35-ամյա Զարուհի Ղ․-ն, 7-ամյա Տիգրան Հ․-ն և 9-ամյա Տաթևիկ Հ․-ն, վերջիններս քույր ու եղբայր են։
Նշենք, որ 19:40-ի սահմաններում Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիայր հայտնվել «ղամիշների» մեջ: