գլխավոր Իրավունք ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից...

ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Tert.am-ի տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհրդում դատավոր Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ նիստն ավարտվել է։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է։