գլխավոր Պատահարներ Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, հայր ու որդի հիվանդանոցում մահացել...

Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, հայր ու որդի հիվանդանոցում մահացել են․ Shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ Ակնալիճ գյուղի սկզբնամասում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 41-ամյա Էդգար Նազարյանի վարած Mercedes մակնիշի 77 DF 777 համարանիշի և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» ԲԿ, իսկ ուղևորը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ «Վաղարշապատ» ԲԿ, Mercedes-ի վարորդն էլ տեղափոխվել է Երևանի «Նաիրի» ԲԿ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, «Վաղարշապատ» և «Արմավիր» ԲԿ-ներից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորները, գիտակցության չգալով, մահացել են։ Մահացածները հայր ու որդի են։