գլխավոր Գլխավոր Ալիևը խոստովանեց, որ չի ցանկանում հարցը լուծել խաղաղ ճանապարհով և գնալու է...

Ալիևը խոստովանեց, որ չի ցանկանում հարցը լուծել խաղաղ ճանապարհով և գնալու է մինչև վերջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչով է հանդես եկել, որից կարելի է ենթադրել, որ Բաքուն չի պատրաստվում նստել բանակցությունների։ Ալիևը դժգոհ է Մինսկի խմբի աշխատանքից ու համանախագահներին մեղադրում է բանակցային պրոցեսը պարալիզացնելու մեջ>

«Մինսկի խմբի համանախագահները պարալիզացրել են ամբողջ գործընթացը»,- ասել է Ալիևը։ Սա արդեն բացատրում է նրա վարած քաղաքականությունը։ Անընդհատ խախտելով պայմանավորվածությունները , Ալիևը ցանկանում է հեղինակազրկել Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի պարարտ հող նախապատրաստի Թուրքիայի համար։ Դրան էլ գումարած Էրդողանի երեկ հնչեցրած հայտարարություններն ու պատկերն ամբողջական է դառնում։

Ալիևը նաև խոսել է հարցի ռազմական լուծման մասին, ևս մեկ անգամ ընդգծելով, որ չի ցանկանում հարցը լուծել բանակցային ճանապարհով․

«Հենց մենք սկսեցին «ազատագրել» մեր հողերը սկսվեց․ հանդիպումներ, բանակցություններ։ Ինչքա՞ն կարելի է բանակցություններ վարել, մենք մինչև կոկորդներս կուշտ ենք։ Դուք ասում եք, որ հարցը ռազմական լուծում չունի։ Այդ ինչպե՞ս չունի»,- ասել է Ալիևը, վերահաստատելով, որ չի ցանկանում գնալ որևէ փոխզիջման։

Ալիևը հայտարարել է, որ ցանկանում է գնալ մինչև վերջ և որ ունի Թուրքիայի լիակատար աջակցությունը։ Իր հայտարարություններում կիրառեց նաև նույն բառամթերքը։

«Իմ եղբայր Էրդողանն ասել է, որ աշխարհը դա ավելին է, քան հինգ պետություն ու ես լիովին համաձայն եմ նրա հետ։ Մենք ոչ մեկից օգնություն չենք խնդրում, ուղղակի մի խանգարեք մեզ»,- հայտարարել է Ալիևը։

Այս ամենից պարզ է դառնում, որ հրադադարը խախտելու բոլոր մերկապարանոց մեղադրանքներն ուղղված հայկական կողմից հօդս են ցնդում։ Ալիևն ինքը խոստովանեց, որ չի ցանկանում որևէ հրադադար։ Ի դեպ, նա նաև խիստ մտահոգ է այն բանի առիթով, որ իր նկատմամաբ պատժամիջոցներ են կիրառել։