գլխավոր Քաղաքականություն Ճապոնիայի վարչապետը խոստացել Է լուծել Հարավային Կուրիլների խնդիրը

Ճապոնիայի վարչապետը խոստացել Է լուծել Հարավային Կուրիլների խնդիրը

Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Յոսիհիդե Սուգան հայտարարել Է, որ ցանկանում Է վերջակետ դնել Ռուսաստանի հետ տարածքային հարցին, տեղեկացնում Է РИА Новости-ն:

«Հյուսիսային տարածքների խնդիրը որպեսզի չթողնենք ապագա սերնդին՝ անհրաժեշտ Է վերջակետ դնել այս հարցին։ Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակի տեսակետների անկեղծ փոխանակման միջոցով մենք նպատակ ունենք ճապոնա-ռուսական հարաբերությունների համապարփակ զարգացմանը, ներառյալ խաղաղության պայմանագրի կնքումը»,-ասել Է Սուգան:

Ավելի վաղ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն ևս ակտիվորեն առաջ էր մղում Ռուսաստանի հետ երկխոսությունը։

Ճապոնիան հավակնում Է Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ եւ Հաբոմայի կղզիներին, դրանք համարում Է իր «հյուսիսային տարածքները»:

Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ հարավային Կուրիլները ԽՍՀՄ մաս կազմեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և դրանց նկատմամբ Ռուսաստանի իշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային իրավական ձև, կասկածի տակ չէ: