գլխավոր Իրադարձային Դպրոցական աղջիկը տղայի համար դանակով հարձակվել է իր հասակակցի վրա

Դպրոցական աղջիկը տղայի համար դանակով հարձակվել է իր հասակակցի վրա

Չելյաբինսկի գյուղերից մեկում դպրոցական աղջիկը դանակով հարձակվել է իր հասակակցի վրա, տղայի պատճառով։ Այս մասին հայտնում է ռուսական ՌԻԱ Նովոստի կայքը։

«Նրանց միջև կոնֆլիկտը եղել է ինչ-որ տղայի պատճառով։ Այդ օրը նրանք հանդիպել են ընկերուհիներով, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել միջադեպը»,- հայտնել է այդ տարածաշրջանի մարդու իրավունքների պաշտպան Եվգենիա Մայորովան։

Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ։