գլխավոր COVID-19 Հայաստանում կորոնավիրուսի 387 նոր դեպք է գրանցվել. մեկ շաբաթում 6 մարդ է...

Հայաստանում կորոնավիրուսի 387 նոր դեպք է գրանցվել. մեկ շաբաթում 6 մարդ է մահացել վարակից

Հոկտեմբերի 10-16 ընկած ժամանակահատվածում Հայաստանում կորոնավիրուսի 387 նոր դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ նախորդ շաբաթ կորոնովիրուսի հետևանքով 6 մարդ է մահացել (ընդհանուր՝ 8 706)։ Այս պահին COVID-ի դեմ 699 անձ է բուժում ստանում։

Բացի այդ, առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստված է 1 027 035 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 151 175 անձ, իսկ ամբողջական պատվաստվել են 2 262 719-ը։ Քաղաքացիները շարունակում են նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման բուստեր դեղաչափ ստանալ. նրանց թիվը 78 880 է։