գլխավոր Իրադարձային Թուրքական լիրան դոլարի նկատմամբ պատմական անկում է գրանցել

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ պատմական անկում է գրանցել

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ պատմական անկում է գրանցել՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 8 լիրայի:Այդ մասին հայտնում է profinance.ru-ն։

Բայց արտաքին գործոնները նույնպես բացասական են մնում Թուրքիայի համար. Միացյալ Նահանգները ցանկացած պահի կարող է երկրի դեմ պատժամիջոցներ կիրառել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու համար, Անկարան լարված հարաբերությունների մեջ է Հունաստանի հետ Միջերկրական ծովում և կասկածվում է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ պատերազմում Ադրբեջանին սատարելու մեջ:

Այս տարվա ընթացքում օտարերկրացիները վաճառել են 13,3 միլիարդ դոլարի թուրքական բաժնետոմսեր և պարտատոմսեր, ինչը ռեկորդային ցուցանիշ է առնվազն 2005 թվականից ի վեր:՝

Այս տարի լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 25%-ով, ինչը բրազիլական ռեալից հետո ԵՄ-ում երկրորդ վատագույնն ցուցանիշն է: