
Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները, աշխարհում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 43 միլիոնը, հայտնում է РИА Новости-ն։
Համալսարանի վերջին տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվը հասել է 43 009 311-ի:
Հիշեցնենք, որ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 973–ով՝ հասնելով 78 810-ի։