գլխավոր Քաղաքականություն ԱՄՆ-ը հուսով Է, որ Ռուսաստանը կդառնա Եվրոպայի ու ԱՄՆ-ի «բարեկամական գործընկերը»

ԱՄՆ-ը հուսով Է, որ Ռուսաստանը կդառնա Եվրոպայի ու ԱՄՆ-ի «բարեկամական գործընկերը»

Միացյալ Նահանգները հուսով Է, որ Ռուսաստանը կդառնա Եվրոպայի ու ԱՄՆ-ի «բարեկամական գործընկերը» եւ կհրաժարվի «ագրեսիայից»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սպիտակ տան Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Ուլիոթը:

«Թեեւ նախագահ (Դոնալդ) Թրամփը ձգտում Է լավ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, Ռոնալդ Ռեյգանից հետո ոչ մի նախագահ այդպիսի վճռականություն չի դրսեւորել Մոսկվայի նկատմամբ»,-Ուլիոթը հայտարարել Է Washington Post թերթին:

«Նախագահ Թրամփը գիտի, որ խաղաղությունը ձեռք Է բերվում ուժի օգնությամբ, իսկ մենք ուրիշ ճանապարհ ենք փնտրում Ռուսաստանի հետ՝ այն, որով Ռուսաստանը ձեռնպահ Է մնում ագրեսիայից արտասահմանում եւ դառնում Է ԱՄՆ-ի ու Եվրոպայի բարեկամական գործընկերը»,-հավելել Է Ուլիոթը:

Նա նաեւ ասել Է, որ ամերիկյան վարչակազմը «զգուշավոր լավատեսությամբ» Է վերաբերվում Ռուսաստանի ու Չինաստանի հետ սպառազինությունների նկատմամբ վերահսկության համաձայնագրի ձեռքբերմանը: ԱՄՆ-ն անցյալում Ռուսաստանին մեղադրում Էր ընտրություններին միջամտելու մեջ, Մոսկվան դա հերքում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: