գլխավոր COVID-19 Կորոնավիրուսի օրական վարակակիրների քանակը նվազել է

Կորոնավիրուսի օրական վարակակիրների քանակը նվազել է

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 973–ով և դարձել 78 810։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 26113 (+701) մարդ, կատարվել է 379,541 (+2201) թեստավորում, առողջացել են վարակվածներից 51162–ը (+254)։ Գրանցվել է մահվան 1180 (+23) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 4–ով և դարձել 3373։