գլխավոր Գլխավոր ՌԴ-ն դեմ է Լեռնային Ղարաբաղի հարցի՝ ռազմական ճանապարհով լուծմանը․ Լավրով

ՌԴ-ն դեմ է Լեռնային Ղարաբաղի հարցի՝ ռազմական ճանապարհով լուծմանը․ Լավրով

«Մոսկվան դեմ է Լեռնային Ղարաբաղի հարցի՝ ռազմական ճանապարհով լուծմանը և կոչ է անում բոլոր արտաքին խաղացողներին զերծ մնալ ռազմական սցենարներ զարգացնելուց»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք չենք թաքցնում, որ մենք չենք պաշտպանում այդ խնդրի ռազմական լուծման հնարավորության և թույլատրելիության դիրքորոշումը: Ե՛վ հայ, և՛ ադրբեջանցի ժողովուրդներին համարելով բարեկամ և եղբայրական ժողովուրդներ՝ մենք չենք կարող կիսել նման նկրտումները», – ասել է Լավրովը «Աթենքի և Մակեդոնիայի լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավարներ, հստակ արտահայտում են իրենց կարծիքը հարցի՝ «բացառապես քաղաքական» կարգավորման օգտին:

«Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին «խաղացողներին» ամեն ինչ անել ռազմական սցենարի հետագա զարգացումը կանխելու համար, կողմերի էմոցիաները սառեցնելու, ակտիվացնելու աշխատանքը խաղաղության գործընթացը վերսկսելու պայմաններ ստեղծելու համար», – մեջբերում է Լավրովին РИА Новости-ն:

Բացի այդ, ՌԴ արտգործնախարարը թուրքական կողմին կոչ է արել «օգտագործել իր ազդեցությունը» ՝ ի աջակցություն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: