գլխավոր Իրադարձային ՀՀ ԱԳՆ-ն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

ՀՀ ԱԳՆ-ն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վիրավորական արտահայտություններ էր արել Ֆրանսիայի ղեկավարի հասցեին: Համերաշխություն հայտնելու վերաբերյալ ասված է ԱԳՆ Թվիթերի միկրոբլոգում:

«Մեր լիակատար համերաշխությունը Ֆրանսիային և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Վիրավորական հռետորաբանությունը, ահաբեկչությանն աջակցությունը, կրոնական հարցերի օգտագործումն ատելություն բորբոքելու համար տեղ չունեն քաղաքակիրթ աշխարհում»,- նշված է գրառման մեջ: