գլխավոր Իրադարձային Հրդեհ է բռնկվել Վերին Արտաշատի գազալցակայանի սպասասրահի տանիքում

Հրդեհ է բռնկվել Վերին Արտաշատի գազալցակայանի սպասասրահի տանիքում

Հոկտեմբերի 12-ին, ժամը 15։41-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վերին Արտաշատ գյուղում՝ գազալցակայանի սպասասրահի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի թիվ 4 հասցեում՝ ավտոսպասարկման կետի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:04-ին, մարվել՝ 16:25-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 40 քմ) և ջերմահարվել կախովի առաստաղը՝ մոտ 40 քմ: