գլխավոր Գլխավոր Հոկտեմբերի 29-ին Ժնևում կհանդիպեն արտգործնախարարները

Հոկտեմբերի 29-ին Ժնևում կհանդիպեն արտգործնախարարները

Ժնևում հոկտեմբերի 29-ին հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ նովոստին:

ԵԱՀԿ ՄԽ-ն հաղորդում է, որ մինչ այդ կողմերի հետ քննարկել են երեք հիմնական կետեր.

  • Անհապաղ հումանիտար հրադադար
  • Վերահսկողական մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան հետևել հրադադարի պահպանմանը:
  • Բանակցությունների վերսկսում Արցախյան հիմնահարցի շուրջ