գլխավոր Իրադարձային Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորել

Ադրբեջանի Զինված ուժերը դարձյալ Արցախի Հանրապետության տարածքում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորել: Արմենպրեսի փոխանցմամբ՝ ռուս լրագրող Դարյա Ասլամովան Տելեգրամի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է արկն ընկնում նրանից 200 մետր հեռավորության վրա, երբ Ասլամովան հարցազրույց էր վերցնում հայ զինծառայողից:

«Ես ողջ եմ: Այսօր իմ հերթական ծննդյան օրն է: Արկը պայթեց 200 մետր հեռավորության վրա այն մեքենայից, որի մոտ ես հարցազրույց էի անցկացնում: Պայթյունի պահը երևում է տեսանյութում: Մենք մոտ 500 մետր դեպքի վայրից հեռանալուց հետո միայն հասկացանք, որ արկը վնասել է յուղի տարրան և պատուհանը»,- գրել է Ասլամովան:

Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով Արցախում մի շարք հայ և օտարերկրացի լրագրողներ են տուժել: