գլխավոր Գլխավոր ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Նյու Հեմփշիրում իր աջակիցների մոտ: Նրա ելույթը հեռարձակել են ամերիկյան լրատվական հեռուստաընկերությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Թրամփն ասել է, որ Վաշինգտոնը աշխատում է Բաքվի ու Երևանի միջև խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Մենք ամեն ինչ կարգի կբերենք: Դա պետք է տեղի ունենա, ինչպես ես ասում եմ, հեշտությամբ: Հեշտ է, երբ դու գիտես, թե ինչ պետք է անել», – ասել է ԱՄՆ-ի առաջնորդն, ապա հավելել,- «Հայերը կատաղի կռվում են։ Այստեղի հայերին կասեմ` գնացեք ասե՛ք հայերին շուտով կդադարեցվեն մահերը և մարտերը։ Վստահեցնում եմ` հեշտ կլինի»: