
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը արցախյան հակամարտության մեջ Ադրբեջանին աջակցելու պատճառով ամերիկյան պատժամիջոցներից չի վախենում, չնշելով, թե Վաշինգտոնում կոնկրետ ով է առաջարկում դրանք կիրառել։
«Ամերիկայից ոմանք զանգահարում են իմ եղբայր Իլհամին և հայտարարում, որ գիտեն, թե ով է աջակցում Ադրբեջանին։ Էրդողանն ու Թուրքիան են։ Ամերիկացիները սպառնում են Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։ Իսկ մենք պատասխանում ենք. «Դու չես հասկանում՝ ում հետ գործ ունես։ Դե, կիրառիր, մի հապաղիր»», – հայտարարել է Թուրքիայի նախագահը` Մալաթիա քաղաքում իր ելույթի ժամանակ։ Ելույթի հեռարձակումն իրականացվում էր նախագահի Twitter–յան էջում։
Նա նաև հայտարարել է, որ իր երկիրը չի ենթարկվի ԱՄՆ սպառնալիքներին, ով պահանջում է Անկարայից հրաժարվել ռուսական С-400 ՀՕՊ համակարգերից։
«Մենք F-35-ի հետ կապված քայլեր ենք անում, իսկ դուք մեզ սպառնում եք ու պահանջում Ռուսաստանին վերադարձնել С-400–ները։ Բայց մենք ցեղային պետություն չենք, մենք Թուրքիան են», – ասել է Էրդողանը։