գլխավոր Տարածաշրջան Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը սկսել են հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություններ

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը սկսել են հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություններ

Մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի «Կովկասյան արծիվ-2022» համատեղ զորավարժությունները։ Այս մասին Twitter-ում հայտնել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը։

Զորավարժություններն ընթանում են Վրաստանի Մուխրովանի քաղաքում։

«Կովկասյան արծիվ» համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ջոկատները, անցկացվում են ամեն տարի։