գլխավոր Գլխավոր Եվս երկու նոր Արցախի հերոս

Եվս երկու նոր Արցախի հերոս

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին» օրենքը՝ այսօր որոշում է կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերի հրամանատարներ, գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանին և փոխգնդապետ Հունան Նելսոնի Հայրումյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշաններ։