գլխավոր Իրադարձային Թուրքիան չի հրաժարվի С-400 համալիրներից՝ անկախ ԱՄՆ-ի դիրքորոշումից. Էրդողանը սրում է հարաբերությունները...

Թուրքիան չի հրաժարվի С-400 համալիրներից՝ անկախ ԱՄՆ-ի դիրքորոշումից. Էրդողանը սրում է հարաբերությունները ՆԱՏՕ-ի իր դաշնակցի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համալիրներից:

«Միացյալ Նահանգները չգիտի, թե ում հետ գործ ունեն: Դուք ասել եք հետ ուղարկել С-400-ը Ռուսաստան, սակայն մենք ցեղային պետություն չենք: Մենք Թուրքիան ենք»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է թուրք առաջնորդը, որի ելույթը հեռարձակվել է թուրքական հեռուստատեսությամբ:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ն մեղադրանք էր հնչեցրել Թուրքիայի հասցեին ռուսական ՀՕՊ համալիրները գործարկելու համար, ինչին ի պատասխան թուրքական կողմը հայտարարել էր, որ ռուսական համալիրները կիրառվելու են ինքնուրույն՝ առանց ՆԱՏՕ-ի հրամանատարական կառավարմանն ինտեգրվելու: