գլխավոր Աշխարհ Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել «կանխարգելիչ հարվածներ» հասցնել ՌԴ-ին՝ միջուկային զենքի հնարավորությունից...

Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել «կանխարգելիչ հարվածներ» հասցնել ՌԴ-ին՝ միջուկային զենքի հնարավորությունից զրկելու համար. ՌԴ -ն արձագանքում է (տեսանյութ)

FOTO DE ARCHIVO: Presidente de Ucrania Volodimir Zelenski habla durante una conferencia de prensa en Kiev, Ucrania, 12 de marzo del 2022. Servicio Presidencial de Ucrania /Handout via REUTERS

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել «կանխարգելիչ հարվածներ» հասցնել՝ «բացառելու Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը»։ Այս մասին երկրի ղեկավարը հայտնել է Ավստրալիայի Լոուի ինստիտուտի հետ տեսազանգի ժամանակ:

«Ի՞նչ պետք է անի ՆԱՏՕ-ն՝ վերացնել Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը: Բայց ինչն է կարևորը, ես ևս մեկ անգամ դիմում եմ միջազգային հանրությանը, ինչպես՝ մինչև փետրվարի 24-ը, կանխարգելիչ հարվածներ հասցնել, որ նրանք (Ռուսաստանի իշխանությունները) իմանան, թե ինչ կլինի իրենց հետ, եթե դրանք օգտագործվեն։ Եվ ոչ թե հակառակը՝ սպասեք ռուսական միջուկային հարվածներին, հետո ասեք. «Օ՜, այդպես, լավ, դե ստացիր մեզանից», – ասել է Զելենսկին:

Վերջինիս այս հայտարարությանը արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ինչպես գրում է РИА Новости-ն՝ Պեսկովը նշել է, որ «Զելենսկու հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան համաշխարհային պատերազմ սկսելու կոչ՝ անկանխատեսելի հրեշավոր հետևանքներով»:

Ուկրաինայի նախագահի հայտարարությանը անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ-ն. 

«Արևմուտքը միջուկային պատերազմ է հրահրում, անհավասարակշիռ Զելենսկին վերածվել է հրեշի, նրա ձեռքերը կարող են ոչնչացնել մոլորակը», հայտարարել է ռուսական արտաքինքաղաքական գերատեսչությունը։