գլխավոր Աշխարհ Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն և Խերսոնը ներառվել են ՌԴ Սահմանադրության մեջ որպես Ռուսաստանի...

Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն և Խերսոնը ներառվել են ՌԴ Սահմանադրության մեջ որպես Ռուսաստանի վարչական միավոր

Հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության նորացված Սահմանադրության տեքստը Ռուսաստանի կազմում նոր շրջաններով։ Այն տեղադրվել է այսօր իրավական տեղեկատվության պորտալում, գրում է Известия-ն:

«Ռուսաստանի Դաշնության մաս են կազմում ՌԴ սուբյեկտներ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը… Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը… Զապորոժիեի շրջանը… Խերսոնի շրջանը»,- նշվում է փաստաթղթում։

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր հրապարակել Սահմանադրության թարմացված տեքստը նոր շրջանների մասին անհրաժեշտ փոփոխություններով։ Փոփոխություններ են կատարվել 65-րդ հոդվածում, որը ներառում է Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ցանկը։