գլխավոր Գլխավոր Էրդողանը հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Էրդողանը հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան հարևանների նկատմամբ տարածքային հավակնություններ չունի։ Էրդողանը այս մասին խոսել է Պրահայում ունեցած իր ելույթի ժամանակ։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր կայացած հանդիպմանը, Էրդողանը նշել է, որ անկեղծորեն հավատում է, որ կկարողանան հասնել տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունեցանք։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կկարողանանք հասնել մեր նպատակին՝ հիմնվելով մեր տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների վրա», – ասել է նա։

Պատասխանելով հարցին՝ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նրանից ի՞նչ մեսիջ է ստացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով, Էրդողանը պատասխանել է․ «Երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումները շարունակվում են, մեր այսօրվա հանդիպումն էլ անկեղծ մթնոլորտում անցավ, և այս հանդիպման ընթացքում որոշ պահանջներ ներկայացվեցին։ Մեր արտգործնախարարներն ու հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն, կքննարկեն, դրանից հետո, ըստ արդյունքների, քայլեր կձեռնարկենք»։